24 մայիսի 2011 - 16:01 AMT
Իրանի ու Ադրբեջանի նախագահները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրավիրել է Իլհամ Ալիևին Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Հրավերը փոխանցել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ռըզա Ռաուֆ Շեյբանին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Շեյբանին հայտնել է առևտրատնտեսական կապերն Ադրբեջանի հետ զարգացնելու մտադրության մասին: