24 մայիսի 2011 - 17:41 AMT
Սեյրան Օհանյանը ընդունեց Մարի Յովանովիչին նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ, հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը: