ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման մասին: Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի խոսքով, պատժամիջոցները թույլատրված է տարածել Վենեսուելայի Petroleos de Venezuela նավթային ընկերության, ինչպես նաև 6 պակաս խոշոր ընկերությունների վրա:

Պետքարտուղարությունը ցուցակում ներառել է նաև PPCI (Ջերսի կղզի/Իրան), Royal Oyster Group (ԱՄԷ), Speedy Ships (ԱՄԷ/Իրան), Tanker Pacific (Սինգապուր), Ofer Brothers Group (Իսրայել) և Associated Shipbroking (Մոնակո) ընկերությունները: «Բոլոր այդ ընկերությունները խախտել են Իրանի հետ առևտրի համար ԱՄՆ կողմից ներմուծված սահմանափակումները, հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---