Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս ՍԾՏՀ կառավարման ռոտացիոն համակարգի օգտին

Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս ՍԾՏՀ կառավարման ռոտացիոն համակարգի օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս ՍԾՏՀ կառավարման ռոտացիոն համակարգի օգտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նա նշել է, որ մայիսի 16-17-ին Կիևում ՍԾՏՀ ԽՎ հերթական նիստում քննարկվել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը:

«Գլխավոր քարտուղարի ընտրությունը ծանր գործընթաց է»,-նշել է Մինասյանը: Ըստ նրա, Ռուսաստանն, Ուկրաինան ու Թուրքիան, որոնք ամենախոշոր պատվիրակություններն ունեն ԽՎ-ում, ցանկանում էին իրար մեջ որոշել գլխավոր քարտուղարի հարցը, ինչն առաջացրեց մյուս երկրնրի դժգոհությունը:

Մինասյանը նշել է, որ գլխավոր քարտուղարի ընտրությունների համար հարկավոր է ոչ միայն ԽՎ պատվիրակների մեծամասնությունը, այլ նաև պատվիրակության պատգամավորների ձայների մեծամասնությունը: Նա նշել է, որ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որին կանդամակցեն մեկական ներկայացուցիչներ յուրաքանչյուր երկրից, որոնք հունիսի 13-14-ին Ստամբուլում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հարցերը: Ընտրությունները տեղի կունենա ՍՏԾՀ ԽՎ նիստում, որը տեղի կունենա հունիսի 30-ին Կիևում:

4  25.05.11 - Գագիկ Մինասյանի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---