Սահակաշվիլին կարող է արժանանալ Բեն Ալիի կամ Հոսնի Մուբարաքի ճակատագրին, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը

Սահակաշվիլին կարող է արժանանալ Բեն Ալիի կամ Հոսնի Մուբարաքի ճակատագրին, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Վրաստանի նախագահ Սահակաշվիլին սկսել է ամրապնդել իր իշխանությունը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը: Ըստ նրա, Վրաստանի նախագահը սկսել է նահանջել իր ստանձնած պարտավորություններից, նախկինում հռչակված ազատության ու ժողովրդավարացման կուրսից: «Աճում է դժգոհությունը Սահակաշվիլու քաղաքականությունից ոչ միայն քաղաքական կազմակերպությունների շրջանում՝ վատթարանում է սոցիալական իրավիճակը երկրում, ինչից շտապում են օգտվել ընդդիմադիրները: Եթե Վրաստանի ընդդիմադիր ուժերը կարողանան մեկտեղվել մեկ կետում, համակարգել իրենց ջանքերը, ապա իշխանություններին ծանր ժամանակներ են սպասում»,-ասել է Աբբասովը:

Ադրբեջանցի քաղաքագետըը կարծում է, որ Սահակաշվիլին կարող է արժանանալ Բեն Ալիի կամ Հոսնի Մուբարաքի ճակատագրին: Եթե Սահակաշվիլին հույսը դնի միայն իր վարչակազմի, ոստիկանության ու հատուկ ուժերի վրա, ապա իրավիճակը կարող է դուրս գալ սահմանագծից ու անդառնալի դառնալ: «Եթե մեծամասնությունը սատարի ընդդիմությանը, Վրաստանը կարող է կրկնել Թունիսի ու Եգիպտոսի տխուր փորձը»,-ասել է Թոֆիկ Աբբասովը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---