25 մայիսի 2011 - 13:41 AMT
«Russia Today» հեռուստաալիքով կցուցադրեն «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը

Հունիսի 3-ից 4-ը անգլալեզու «Russia Today» հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է ՀՀ նորագույն պատմությունը: Ինչպես հաղորդում ենՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, ֆիլմը սկսվում է 1988թ. Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Վավերագրական ֆիլմը պատմում է նաեւ 1915թ. Հայոց Ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին: Վերոնշյալից զատ, ֆիլմում ներկայացվում են նաեւ ՀՀ ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: