Արամ Մանուկյան. Եվրոպացի լիբերալները պահանջում են ՀՀ իշխանություններից ազատել «քաղբանտարկյալներին»

Արամ Մանուկյան. Եվրոպացի լիբերալները պահանջում են ՀՀ իշխանություններից ազատել «քաղբանտարկյալներին»

PanARMENIAN.Net - Լիբերալ-ժողովրդավարների ու բարեփոխիչների եվրոպական կուսակցությունը (ԼԺԲԵԿ) մայիսի 20-ին Հայաստանի վերաբերյալ շտապ բանաձև է ընդունել: Այդ մասին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, բանաձևը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ազատել «քաղբանտարկյալներին», ինչպես նաև հանձնարարում է ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցություններին իրենց իշխանություններին պարտադրել, որ արգելվի ԵՄ այն հայ պաշտոնյաների մուտքը, որոնք «մասնակցել են դատական համակարգի չարաշահումներին՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից»: Նա ընդգծել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը չի նշանակում համաներման գործընթացի կասեցում:

Ընդ որում նշվել է, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցությունները պետք է հաշվետու լինեն այդ ուղղությամբ կատարված աշխատանքի մասին հոկտեմբեր-նոյեմբերին Միլանում: Բացի այդ, տարբեր եվրոպական կառույցներ մտադիր են խորհրդակցել այդ հարցի շուրջ ՀՀՇ-ի հետ:

Արամ Մանուկյանն ասել է, որ նման բանաձև առաջին անգամ է ընդունվում՝ բացատրելով դա արվել է Հայաստանի ժողովրդի ճնշման արդյունքում: Նա նշել է նաև, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցում են 57 կուսակցություններ շուրջ 40 երկրներից, իսկ ԼԺԲԵԿ խմբակցությունը Եվրախորհրդարանում երրորդն է իր պատգամավորների քանակով (84):

5  25.05.11 - Արամ Մանուկյանի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---