Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանում բացվել է նոր սառնարանային համալիր 25 մայիսի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել բեռնային համալիրի հարևանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը: Սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու` մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ և անկորուստ կազմակերպելու, մինչև գնային հարմար առաջարկի ձևավորումը, բերքը սառնարաններում պահելու նպատակով: Ֆերմերները հնարավորություն կունենան նաև պահպանվող գյուղատնտեսական մթերքն օգտագործել բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Հանրապետության ղեկավարը, մինչ սառնարանային համալիրի հնարավորություններին ծանոթանալը, շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, այնուհետև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումն ստանձնած «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության զարգացման ծրագրերը: Նախագահին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղևորահոսքի պահանջներին և չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.500.000 ուղևոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղևորների սպասարկման և դիվանագիտական սրահներ, հասարակական առևտրային և սննդի գոտիներ, ժամանման և մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ: Նախագիծը կբարելավի ընդհանուր համալիրը, կունենա նոր, պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմա, որը թույլ կտա ամբողջովին առանձնացնել մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը, ապագայում պլանավորել համալիրի ընդլայնումը: Նշվել է, որ շինարարությունը 78 տոկոսով ավարտված է և գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: Ինչպես հայտնել է լրագրողների հետ զրույցում սառնարանային համալիրի շինարարության նախագծի ղեկավար Իվան Արդալջյանը, նման համալիրի առկայությունը թույլ կտա գյուղատնտեսական արտադրանքն արտահանել աշխարհի բոլոր երկրներ, որոնց հետ Հայաստանն օդային հաղորդակցություն ունի: Այս փուլում աշխատանքներ են տարվում ֆերմերների հետ, որոնց պետք է ներկայացվեն նոր համալիրի հնարավորությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ |