Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում Ռուսաստանը կզբաղեցնի չեզոք դիրքորոշում, կարծում է ռուս փորձագետը

Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում Ռուսաստանը կզբաղեցնի չեզոք դիրքորոշում, կարծում է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը սովորաբար մեկ ամսից ավելի չի տալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու համար: Դա կարելի է տեսնել Իսրայելի օրինակով և Գազայի հատվածում խնդիրները լուծելու նրա փորձերով: Լիբիան չի կարելի այստեղ ներառել, քանի որ դա այլ բնույթ ունի: Այդ մասին հայտարարել է Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: «Ելնելով դրանից` կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը ռազմական ճանապարհով կարող է ազատագրել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններ, մասնավորապես ցածրադիր վայրերում: Սակայն հազիվ թե հաջողվի մեկ ամսում հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը: Ուստի խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է ռուս քաղաքագետը:

Միաժամանակ նա նշել է, որ Ղարաբաղում մարտական գործողությունները վերսկսելու դեպքում Ռուսաստանը կզբաղեցնի չեզոք դիրքորոշում: «Այո, Ռուսաստանը Գյումրիում ունի ռազմական բազա և այն որոշակի պարտականություններ է կրում Հայաստանի պաշտպանության առումով: Բայց այն ԼՂ-ն պաշտպանելու պարտավորություններ չունի: Ինձ նաև անհանգստացնում է այն, որ Գյումրիի ռազմաբազայում ծառայում են մեծ թվով հայ զինծառայողներ: Այդ կարծես թե ռուսական զինծառայողների վարքագիծը Ղարաբաղում պատերազմի դեպքում բավական դժվար կլինի կանխատեսել, առավել ևս` վերահսկել: Հայաստանում որոշակի ուժեր, հնարավոր է, քայլեր կգործադրվեն Ռուսաստանին զինված հակամարտության մեջ ներքաշելու համար: Ես հուսով եմ, որ Մոսկվան կկարողանա դիմակայել այդ փորձերին, որովհետև դա չի համապատասխանում նրա ազգային շահերին»,- ասել է նա, գրում է Day.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---