Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը իշխանությունների հանդեպ ժողովրդի ատելությունը չի փոխի պատգամավորական կոճակների հետ

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը իշխանությունների հանդեպ ժողովրդի ատելությունը չի փոխի պատգամավորական կոճակների հետ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երբեք գործարքի չի գնա իշխանությունների հետ և նման կասկածները վիրավորական է համարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այդ ատելությունը, որը հասարակությունը տածում է իշխանությունների նկատմամբ, հիշե'ք հոկտեմբերի 27-ը, ապրիլի 4-ը և մարտի 1-ը, դրանք անհատուցելի արժեքներ են: Եվ ժողովուրդը կատի այն մարդկանց ու քաղաքական ուժերին, որոնք կմոռանան այդ մասին»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն շատ լավ հասկանում են դա:

Մանուկյանի խոսքով, երեք տարվա պայքարը ցույց է տվել, որ ՀԱԿ-ի առաջնորդները բարոյական և արժանի մարդիկ են, և որ անգամ բանտերում ՀԱԿ-ի ակտիվիստներն ազատություն չցանկացան արժանապատվության դիմաց: Նա ավելացրել է, որ ՀԱԿ-ի առաջնորդները ժողովրդին ապացուցել են իրենց համառությունը, հավատարմությունը, արժանապատվությունն ու անկաշառելիությունը, ինչը ՀԱԿ-ի շուրջ համախմբել է ժողովրդին և ապահովել նրա միջազգային աջակցությունը: «Եվ այդ արժեքները մենք երբեք չենք փոխի 20 կամ 30 պատգամավորական կոճակների հետ»,- ընդգծել է նա:

5  25.05.11 - Արամ Մանուկյանի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---