«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենան հոբելյանական մի շարք միջոցառումներ 25 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կիրականացվեն հոբելյանական ծրագրեր: Կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանի ու հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր: Իտալական դասական և ժամանակակից ֆիլմերը կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով: «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի նաև հայազգի ակնառու կինոգործիչների` Ռոման Բալայանի 70-ամյա, Էդմոնդ Քյոսայանի 75 –ամյա և Դմիտրի Կեսայանցի 80-ամյա հոբելյաններին: «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 10-17-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |