Գագիկ Մինասյանը հուսով է, որ մինչև տարեվերջ գնաճը Հայաստանում կկազմի 5.5 տոկոս

Գագիկ Մինասյանը հուսով է, որ մինչև տարեվերջ գնաճը Հայաստանում կկազմի 5.5 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հույս ունի տարվա արդյունքներով հասնել բյուջեով նախատեսված գնաճի 5.5 տոկոս մակարդակի: «Մեծ հույսեր կան, որ հաջորդ գնաճային ճնշումների պայմաններում կարձանագրվի բյուջեով նախատեսված գնաճի առավելագույն 5.5 տոկոս ցուցանիշ»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Մինասյանը նշել է, որ օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ անցյալ ամսվա համեմատ գնաճը նվազել է և կազմել 8.9 տոկոս, իսկ ամսական կտրվածքով արձանագրվել է 0.2 տոկոս գների իջեցում: Միաժամանակ, նա նշել է, որ նկատվել է գործարար ակտիվության բավական մեծ ցուցանիշ: «Այդ միտումները հուսադրող են»,- ասել է նա:

Մինասյանի խոսքերով, իշխանությունների կողմից հիմա քայլեր են ձեռնարկվում տնտեսության և գործնական ակտիվության աջակցության համար, մասնավորապես նախատեսվում է թեթևացնել տնտեսվարող սուբյեկտների բեռը, աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսությանը, իսկ գյուղտեխնիկան և պարարտանյութերն ազատվելու են ԱԱՀ վճարումից:

Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի ((±1,5 տոկոս):

4  25.05.11 - Գագիկ Մինասյանի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---