2011թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 %-ով, ծախսերը` 5.8 %-ով

2011թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 %-ով, ծախսերը` 5.8 %-ով

PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 257.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.4%-ով և 56.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 30.3%-ով, ծախսերի գծով` 27.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց:

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 201.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 64%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի մուտքերի աճով:

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 257.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 56.2%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.8%-ով կամ 14.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պետական պարտքի սպասարկման, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և հիմնական միջոցների ծախսերի աճով:

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.4 մլրդ դրամից օգտագործվել է 13.6 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները:

Հաշվետու ժամանակահատվածում 10.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, մասնավորապես` նշված գումարից 8.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---