Էներգետիկայի նախարարը հաստատել է «Նաիրիտ» գործարանի հին սարքավորումների ապամոնտաժումը 25 մայիսի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում մեկնաբանել է երևանյան «Նաիրիտ» քիմիական գործարանի հին սարքավորումների ապամոնտաժման մասին լուրերը: Ինչպես նշել է Մովսեսյանը, գործարանում այժմ իրականացվում են հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ, այդ սարքավորումներն այնուհետև վաճառվում են որպես մետաղի ջարդոն: «Դա բնական գործընթաց է, և ոչ մի արտակարգ բան չկա: Նախ որոշվում է սարքավորումների տեխնիկական վիճակը, իսկ հետո դրանց ապամոնտաժման մասին որոշում է ընդունվում»,- ասել է Մովսեսյանը` պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Խոսելով աշխատակիցների առջև գործարանի պարտքի մասին` նախարարը հաղորդել է, որ «Նաիրիտը» դեռ չի մարել երկու ամսվա աշխատավարձի պարտքը: «Մոտ ժամանակներս գործարանը կմարի նաև այդ պարտքը»,- ճշտել է Մովսեսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |