Այսուհետ խորհրդատվությունների համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ դեպքերում

Այսուհետ խորհրդատվությունների համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ դեպքերում

PanARMENIAN.Net - Այսուհետ խորհրդատվությունների անցկացման համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ և հիմնավորված դեպքերում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալով կառավարական ժամի ընթացքում` հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ վարկային միջոցների օգտագործման ոլորտում Հսկիչ պալատի կողմից իրականացված մոնիտորինգից հետո պարզվել է, որ 2006 թվականին Հայաստանը Համաշխարհային բանկին է դիմել խորհրդատվության համար, որի արդյունքները հետագայում չեն օգտագործվել: Բացի դրանից, ՀՀ կառավարությունում կային համապատասխան կադրեր, որոնք կարող էին իրականացնել այդ խորհրդատվությունը, և կարիք չէր լինի հարյուր հազարավոր դոլարներ ծախսել:

«Ելնելով դրանից` որոշվեց, որ վարկային միջոցների հաշվին խորհրդատվությունների անցկացման մասին բոլոր առաջարկները հանգամանորեն կդիտարկվեն անձամբ վարչապետի կողմից և դրական եզրակացություն կստանան միայն բացառիկ դեպքերում»,- ճշտել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---