Արցախում կարող է տեղադրվել Վաչագան Բարեպաշտի արձանը

Արցախում կարող է տեղադրվել Վաչագան Բարեպաշտի արձանը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին` ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը և նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը և պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն:

Նախագահը նաև նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը:

Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---