Արցախյան գանձերն այրում են ադրբեջանական միտքը. Բաքվում որոշել են Ղարաբաղ թափանցել գոնե հնագետների տեսքով 25 մայիսի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա IV դարով, հանգիստ չեն տալիս ադրբեջանցիներին: Դեռևս հունվարին Արցախի Քաշաթաղի շրջանում երկու կանանց թաղում էր հայտնաբերվել, դամբարանում գտնվել էի նաև 700 գրամ ընդհանուր կշռով արծաթե զարդեր, մոտ 200 գրամ կշռող ոսկյա զարդեր և հինգ կիլոգրամ բրոնզե զարդեր: Փորձագետների գնահատմամբ հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է միջինը $21,5մլն: Գտածոյի մասին հաղորդագրություններից անմիջապես հետո Ադրբեջանում սկսեցին կրքեր բորբոքվել. Բաքվում անհիմն կերպով որոշեցին, որ գանձերը պատկանում են ադրբեջանական կողմին, և մտադրվեցին ամեն գնով խլել հայտնաբերված արտեֆակտերը: Ավելին, Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մայիսա Ռագիմովան հանդես եկավ բացարձակ անհեթեթ գաղափարով` հայտարարելով, որ ադրբեջանցի հնագետները մտադիր են պեղումներ կատարել Արցախի Հանրապետության տարածքում: Դժվար է հավատալ, որ այդ խոսքերը լուրջ մտադրությամբ էին ասվել. Ղարաբաղին դեմ պատերազմ հրահրած և մինչ օրս նոր պատերազմով սպառնացող Ադրբեջանը չի կարող իսկապես լուրջ հույս ունենալ, որ արցախյան իշխանություններից պեղումներ իրականացնելու թույլտվություն կստանա: Ընդ որում` դժվար չէ կռահել, որ նման «հնագիտական» արշավախմբում իրականում հնագետներ չեն լինի, որ արշավախմբի զինանոցում բոլորովին էլ հնագիտական գործիքներ չեն, և որ «պեղումները» միայն դիվերսիաների և ահաբեկչությունների կհանգեցնեն Արցախում: «Հնագիտական հետազոտություններով», այն էլ բուն հայկական տարածքում, Բաքուն կփորձի կոծկել դիվերսիաները, որոնք նրան բացեիբաց ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել արցախյան զինծառայողների զգոնության շնորհիվ: Իսկ Արցախում Ադրբեջանին հիշեցրել են Ջուղայի հայկական գերեզմանատան մասին, որը ոչ այնքան վաղ անցյալում հիմնովին ոչնչացվեց ադրբեջանցի զինվորների կողմից, և խորհուրդ տվել չանհանգստանալ. արցախյան գիտնականներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ հնագիտական հետազոտությունները, որոնք մեկը մյուսի հետևից ապացուցում են, որ ադրբեջանցիները ոչ մի պատմական, բարոյական կամ իրավաբանական առնչություն չունեն Ղարաբաղի հետ: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |