ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերայի հետ25 մայիսի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկում մայիսի 25-ին տեղի է ունեցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հանդիպումը Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերայի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, կազմակերպված համաժողովի ընթացքում դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում արտերկերների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, Գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել հյուրին` նշելով, որ Չիլիում իրականացված կենսաթոշակային բարեփոխումները տիպային օրինակ են դարձել մի շարք երկրների համար: Դոկտոր Խոսե Պինիերան փաստել է, որ Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 30 տարի առաջ ստեղծված համակարգը գործում է առ այսօր և վերջինիս շնորհիվ Չիլին աղքատ մի երկրից գնալով վերածվում է Հարավային Ամերիկայի զարգացած երկրներից մեկի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |