G8 գագաթաժողովը բացվում է Դովիլում

G8 գագաթաժողովը բացվում է Դովիլում

PanARMENIAN.Net - Իրավիճակը Մերձավոր Արևելքում, հեղափոխությունները Հյուսիսային Աֆրիկայում, պայքարն ահաբեկչության դեմ և միջուկային անվտանգությունը կդառնան մայիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափին գտնվող Դովիլ հանգստավայրում բացվող «ութնյակի» գագաթաժողովի առանցքային թեմաները: G8-ի պատմության մեջ առաջին անգամ պետությունների ղեկավարները կքննարկեն Համացանցի ապագան: Գագաթաժողովը երկու օր կտևի և կավարտվի ուրբաթ օրը` մայիսի 27-ին:

Այս տարվա նոյեմբերին նաև «քսանի խմբում» նախագահող Ֆրանսիան կրկին կհյուրընկալի «ութնյակի» առաջնորդներին` արդեն G20-ի շրջանակներում: Աշնանը հանդիպման վայր կդառնա միջազգային կինոփառատոնով հայտնի միջերկրածովյան Կաննը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---