26 մայիսի 2011 - 11:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Զարուհի Փոստանջյան. մարտի 1 դեպքերով դատապարտված մարդկանց պետք էր ազատ արձակել դեռ 2009-ին

2008-ի մարտի դեպքերով դատապարտված մարդկանց պետք էր ազատ արձակել դեռ 2009-ին, այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նաև նշել է, որ առանց քաղաքական համակարգի փոփոխության, որը չի ապահովում դատական համակարգի իրական անկախությունը, չի կարելի բացառել ապագայում Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայությունը: «Խանդը և նախանձը չեն կարող քաղաքական գնահատակ լինել»,- պատասխանել է Փոստանջյանը որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, որ «Ժառանգությունը» խանդում և նախանում է իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսության գործընթացին: Իր հերթին, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հույս է հայտնել, որ Փաշինյանը և Միքայելյանը ներկա են գտնվելու մայիսի 31-ի ցույցին:

ՖՈՏՈՇԱՐՔ