26 մայիսի 2011 - 12:39 AMT
Արևմուտքի երկրները պահանջում են Իլհամ Ալիևից լուծարել խորհրդարանը

Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի տվյալների համաձայն Արևմուտքը շարունակում է ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա` պահանջելով նրանցից լուծարել խորհրդարանը: Թերթի տեղեկությունների համաձայն, որը մեջբերում է Բաքվում գտնվող դիվանագիտական աղբյուրները, արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում «կոշտ կերպով պահանջել է կատարել երկու հիմնական պահանջները»: Առաջին, պաշտոնական Բաքուն պետք է ձեռնամուխ լինի քաղաքական դաշտի լուրջ բարեփոխումների, որի շրջանակներում պետք է հայտարարի ընդդիմության հետ երկխոսություն սկսելու մասին, երկրորդ, լուծարի գործող խորհրդարանը և հայտարարի նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը: Թերթի պնդմամբ հակառակ դեպքում Արևմուտքը սպառնում է, որ կսկի աջակցություն ցուցաբերել ընդդիմության գործողություններին, որն ընդունակ է հանգեցնել «հեղափոխության»: