26 մայիսի 2011 - 13:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերժ Սարգսյան. Հայաստանն իրավունք չունի ետ մնալ զարգացման համաշխարհային միտումներից

Հայաստանն իրավունք չունի ետ մնալ զարգացման համաշխարհային միտումներից և ասօր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը պարտավոր են մի քայլ առաջ լինել աշխարհում զարգացող իրադարձություններից` փորձելով կանխատեսել ժամանակի շունչը և նոր միտումները: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում: Միաժամանակ, նա չի բացառել, որ կան շատ բացթողումներ և հարցեր, որոնք պահանջում են լուծումներ, որոնք հետագայում կարող են ապահովել հանրապետության զարգացումը:

Նրա խոսքերով, համագումարը լավ առիթ է արդյունքներն ամփոփելու և կատարված աշխատանքը գնահատելու համար, և դրա հիման վրա ԱԱՊ գործունեության մեջ նոր մոտեցումներ ներմուծելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ են փոփոխություններ աշխատանքի մոտեցման նկատմամբ, քանի որ ձեռնարկատիրությունը, առաջին հերթին, պարտավոր է ետ չմնալ զարգացման համաշխարհային տնտեսական դինամիկ միտումներից: «Տնտեսական երևույթների պայմաններում արտաքին խթանների փոփոխությունները և համաշխարհային շուկաներում մրցակցության խստացման պայմաններում ԱԱՊ-ն, որպես բիզնեսմեններին միավորող կառույց, ելնելով փորձից և ստացված խթաններից, պետք է մասնակցի քաղաքականության մշակմանը և իրագործմանը` համահունչ նոր տնտեսական միջավայրի հետ»,- ասել է նա:

Իր հերթին ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ համագումարին երկրի ղեկավարի ներկայությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա միշտ հատուկ ուշադրություն է դարձրել հարցերին, որոնք կապված են ձեռնարկատիրությանն աջակցելու հետ: Հայաստանի ԱԱՊ ղեկավարը ներկայացրել է հաշվետվություն և ձեռքբերումներ, որոնց կառույցին հաջողվել է հասնել ձեռնարկատիրության աջակցությանև հայկական արտահանման խթանման ճանապարհին:

ՖՈՏՈՇԱՐՔ