Ա. Իսկանդարյան. Իշխանությունները և ՀԱԿ-ը պատրաստում են ապագա ընտրությունների կանոնները

Ա. Իսկանդարյան. Իշխանությունները և ՀԱԿ-ը պատրաստում են ապագա ընտրությունների կանոնները

PanARMENIAN.Net - Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսությունը նպատակ ունի ստեղծել խաղի համընդհանուր կանոններ ապագա խորհրդարանական ընտրությունների մասնակցելու պատրաստվելու շրջանակներում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Իշխանություններն արձագանքում են կոնգրեսի գործողություններին, իսկ կոնգրեսը` իշխանությունների»,- ասել է նա և հավելել, որ այդ կանոնների մշակումը պահանջում են կողմերից նաև միջազգային կառույցները: Նա նշել է, որ երկրում արտահերթ ընտրությունների նախադրյալներ չի տեսնում:

Իսկանդարյանի խոսքերով, իր համար ամենահետաքրքիրը խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածն է: Նա «թեժ» աշուն է ակնկալում Հայաստանում ընտրություններից առաջ: Նա նշել է, որ իրեն հետաքրքիր է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումն ընտրություններում, կդառնա այն արդյոք երկրորդ կամ երրորդ ուժը խորհրդարանում, քանի որ առաջին տեղը ՀՀԿ-ինն է: Նա համոզված չէ, թե ինչ կլինի Օրինաց երկիր և Դաշնակցություն կուսակցությունների հետ, իսկ «Ժառանգության» առիթով կասկած է հայտնել ապագա խորհրդարան մտնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---