Հայաստանի նախագահն անընդունելի է համարում մեխանիզմների կիրառումը հարկերից խուսափելու համար

Հայաստանի նախագահն անընդունելի է համարում մեխանիզմների կիրառումը հարկերից խուսափելու համար

PanARMENIAN.Net - «Տեղական արտադրության խթանումը մեր բոլորի գործունեության առաջնային նպատակն է: Այդ տեսակի գործունեությունն, իհարկե, շատ ավելի աշխատատար է: Բայց մենք ծույլ ժողովուրդ չենք: Այո՛, այն պահանջում է նոր ռեսուրսներ ու բարդ հաշվարկներ: Սակայն մեր տնտեսության բոլոր փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ մեր երկրում առկա են չօգտագործված հնարավորություններ և նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ մասնագետներ,- այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԱՊ չորրորդ համագումարում:

«Մենք աշխատասեր, ձեռներեց, ինքնուրույն մարդկանցից բաղկացած ժողովուրդ ենք: Մեր ժողովրդի այդ հատկությունների կիրառման համար հնարավոր լավագույն պայմանները չստեղծելն աններելի հանցանք կլինի մեր ապագա սերունդների հանդեպ: Փորձը ցույց է տվել, որ հայ մարդու տաղանդները բացահայտվել են աշխարհի ամենատարբեր երկրներում: Իսկ Հայաստանը պիտի լինի մեր ժողովրդի տաղանդները բացահայտելու լավագույն օջախը:

Այդ նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ամրապնդել այն կանոնները, որոնց համաձայն պիտի կառավարվի երկրի ձեռնարկատիրական դաշտը: Խոսքս ոչ թե զուտ օրենսդրական կարգավորման (որտեղ, ի դեպ, իրավիճակը բավականին բարվոք է), այլ պատասխանատվության գիտակցմամբ ձևավորվող աշխատանքային նոր ավանդույթներ ստեղծելու մասին է:

Անընդունելի են այն երևույթները, երբ ձեռներեցը երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար: Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն:

Չվճարված հարկերը մեր կրթության ու առողջապահության բնագավառից գողացված գումարներ են, հետևաբար և` հարված մեր ժողովրդի ապագային: Ի վերջո, պետք է գիտակցել, որ երկարաժամկետ առումով դա հարված է հենց այդ ձեռնարկությունների ապագային: Այդ իսկ պատճառով նման երևույթների դեմ պայքարում, կարծում եմ, մեր գործարարները պետք է լինեն կառավարության կողքին»,- ասել է ՀՀ նախագահը:

4  26.05.11 - Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատ
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---