Թուրքիան կվատացնի Իսրայելի հետ հարաբերությունները Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում

Թուրքիան կվատացնի Իսրայելի հետ հարաբերությունները Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կարող է վատթարացնել թուրք-իսրայելական հարաբերությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Սուաթ Քինիկլիօղլուն:

Նրա խոսքերով, նման քայլերը կրում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու բնույթ և ստվեր են նետում տարբեր պետությունների հետ երկկողմանի հարաբերությունների վրա: «ԱՄՆ-ի խորհրդարանը նույնպես փորձել է որոշում ընդունել հայերի ցեղասպանության առիթով: Սակայն մենք կտրական բողոք ենք հայտնել դրա հետ կապված և կանխարգելել որոշման ընդունումը»,- հավելել է նա:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է փորձագետների կողմից 1915-ի դեպքերի արդարացի ուսումնասիրություն: «Թուրքիան նման առաջարկով դիմել է Հայաստանին, սակայն հայկական կառավարությունը խուսափում է իր արխիվները բացելուց: Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է բացել իր արխիվները, նա ոչ մեկից չի թաքցնում դրանք, իսկ Հայաստանը թաքցնում է իր արխիվները:Հատկապես պետք է հրապարակվեն Բոստոնում Դաշնակցություն կուսակցության արխիվները»,- ասել է թուրք պատգամավորը, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---