26 մայիսի 2011 - 14:18 AMT
Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի BAADER բանկի հիմնադիր Ուտո Բաադերին

Սույն թվականի հունիսի 4-ից 8-ը Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի իր գործընկեր՝ գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին: Այցի ընթացքում Բաադերին կուղեկցեն BAADER բանկի ինստիտուցիոնալ կապիտալի և ածանցյալ գործիքների ստորաբաժանման ղեկավար Օլիվեր Ռիդելը և տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների ստորաբաժանման վերլուծաբան պրն. Դավիթ Սապոնջյանը:

Հայաստանում Բաադերը աշխատանքային հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ նախագահի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ: