Մայիսի 26-ից Երևանում կվաճառվեն Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի տոմսեր

Մայիսի 26-ից Երևանում կվաճառվեն Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի տոմսեր

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպման հայ երկրպագուների համար նախատեսված տոմսերը մայիսի 26-ից կվաճառվեն Երևանում և Մոսկվայում գտնվող ՀՖՖ գործընկեր «Visa Concord» ընկերության բոլոր գրասենյակներում:

Սանկտ Պետերբուրգում վաճառքը կիրականցվի Հայկական Եկեղեցուն կից խանութներում:

Տոմսերի արժեքներն են. հայ երկրպագուների համար մարզադաշտի առանձնացված հատվածում` 800 ռուբլի, իսկ արևմտյան տրիբունայում` 2300 ռուբլի:

Տոմսերը կվաճառվեն միայն հայ երկրպագուներին և միայն անձնագրի առկայության դեպքում: Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին ԵԱ-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Սանկտ Պետերբուրգ «Պետրովսկի» մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---