26 մայիսի 2011 - 15:04 AMT
Հայ կազակները ձգտում են Հայաստանում հնարավորինս բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին

Հայ-ռուսական կազակական միավորման անդամների նպատակն է կազակների միջոցով բարձրացնել բնակչության շարքում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև ամրապնդել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ-ռուսական կազակական միավորման ղեկավար Անատոլի Առաքելյանը:

Բացի դրանից, կազակների նպատակն է բարելավել հայերի և կազակների սոցիալ-տնտեսական դրությունը, որոնց մեծ մասն ապրում է գյուղական վայրերում: Նա նաև նշել է, որ կազակությունը միավորում է մարդկանց, որոնք անցել են զինվորական ծառայություն և դրա հետ կապված նշել է, որ միավորման անդամների 85 տոկոսը մասնակցել է մարտական գործողություններին: