Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողը կկարողանա ելույթ ունենալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ

Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողը կկարողանա ելույթ ունենալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Երևանում կայանալու է Արամ Խաչատրյանի անվան մ միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանելու 40 երաժիշտ 13 երկրներից: Մրցույթին մասնակցում են Հայաստանից, Ռուսասանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Չինաստանից, Բելառուսից և Լիբանանից: Մրցութային փուլերը անց են կացվելու հունիսի 7-10-ը և հունիսի 12-ին:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները դաշնակահարների համար. 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանի մասնակցության հնարավորություն, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլար պարգևի, արծաթե մեդալի և դափնեկրի դիպլոմի, իսկ 3-րդ մրցանակակիրը` 5000 ԱՄՆ դոլարի, բրոնզե մեդալի և դափնեկրի դիպլոմի:

«Կոմպոզիցիա» անվանակարգի համար նախատեսված է մեկ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարի չափով, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---