26 մայիսի 2011 - 17:55 AMT
Հայաստանում որոշել են լրջորեն զբաղվել աղբահանության խնդիրներով

Հայաստանի կառավարությունը մայիսի 26-ի նիստում հավանություն է տվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերին։

Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, ինչի հետևանքով անարդյունավետ է ինստիտուցիոնալ համակարգը։

Օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Ազգային ժողով։