Անդրեյ Արեշև. Գազն ու նավթը չեն փրկի Ադրբեջանին սոցիալ-տնտեսական խնդիրներից

Անդրեյ Արեշև. Գազն ու նավթը չեն փրկի Ադրբեջանին սոցիալ-տնտեսական խնդիրներից

PanARMENIAN.Net - Ընդդիմությունն Ադրբեջանում կիսվում է արևմտամետ և իսլամական հատվածի, ընդ որում վերջինն ավելի ուժեղ է և ավելի շատ մարտահրավերներ է ներկայացնում կառավարության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-մերձվոլգյան շրջանի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, նույնիսկ գազի և նավթի առկայությունը չի փրկի սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք ընդհանուր են ողջ տարածաշրջանի համար: «Արևմուտքն ակտիվացել է Ադրբեջանում, կապված Իրանի հետ, քանի որ Ադրբեջանը որպես սահմանակից երկիր կարող է որոշակի դեր խաղալ Իրանի վրա հարձակման դեպքում»,- ասել է Արեշևը: Նա նաև նշել է ղեկավարության հասցեին աճող քննադատությունը: «Արևմտյան ժողովրդավարության փորձը ցույց է տալիս, որ այն կապված է կոնկրետ շահերի հետ, իսկ մարդու իրավունքները և մնացածն ուղղակի հռետորություն են: Պետք է նշել, որ Nabucco-ի գործոնը նույնպես խաղում է իր դերը, բայց գլխավորն ամեն դեպքում Իրանն է: Փորձը ցույց է տալիս, որ ամերիկանամետ ռեժիմը չի երաշխավորում իշխանության անփոփոխություն, և դրա օրինակը Հոսնի Մուբարաքն է: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում հնարավոր է բողոքի ակցիաների հետագա սրում, բայց դեռևս այնտեղ բավարար ռեսուրսներ կան գործող իշխանությունների պահպանման համար»,- ասել է Արեշևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---