Ղարաբաղում ներկա ստատուս քվոյի պահպանումը բխում է Իրանի շահերից, կարծում է ռուս փորձագետը

Ղարաբաղում ներկա ստատուս քվոյի պահպանումը բխում է Իրանի շահերից, կարծում է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ն առանց հապաղելու կմիջամտի և իր խաղաղապահներին կմտցնի հակամարտության գոտի: Ամերիկացիներին դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկուկես-երկու ժամ զորքերն Ադրբեջանից և Վրաստանից մարտական գործողությունների շրջան հասցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: «Ընդ որում սկզբից դրանք լինելու են միջազգային ուժեր, որոնց շատ արագ կփոխարինեն ամերիկյան ստորաբաժանումները: Դրանք կտեղաբաշխվեն ոչ թե մարտական գործողությունների շրջանում, այլ ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով: Իրանի համար դա մահացու չէ, բայց հարվածը բավական զգայուն կլինի: Այնպես որ Ղարաբաղում ներկա ստատուս քվոյի պաշտպանումը բխում է Իրանի շահերից»,- ասել է ռուս փորձագետ և հավելել, որ բաց է մնում այն հարցը, թե կգնան արդյոք ԱՄՆ զորքերն Իրանի հետ բացահայտ առճակատման:

Վլադիմիր Զախարովը նշել է, որ եթե տարածաշրջանում տեղի ունենան փոփոխություններ, ապա դժվար կլինի կանխագուշակել, թե կոնկրետ երբ դրանք տեղի կունենան: «Ես կարծում եմ, որ խոսքը կգնա մի քանի ամիսների մասին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---