ՀՀԿ պատգամավոր. Համաներման նպատակներից է ընդդիմության հետ հարաբերությունների հաստատումը

ՀՀԿ պատգամավոր. Համաներման նպատակներից է ընդդիմության հետ հարաբերությունների հաստատումը

PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը խոստովանում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված համաներման դրդապատճառներից մեկն ընդդիմության հետ հարաբերությունները կարգավորելն էր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատգամավորը և նշել, որ համաներման գլխավոր պատճառը Հայաստանի քաղաքական իրավիճակի բարելավումն էր, ինչը կօգնի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև թեթևացնել քրեակատարողական հիմնարկները: «Սա ինչ-որ մեկի հաղթանակի հարցը չէ, այլ քայլեր, որոնք աջակցում են խնդիրների լուծմանը»,- ասել է նա:

Իր հերթին Արամ Կարապետյանը ողջունել է համաներումը, մասնավորապես այն, որ քաղբանտարկյալ ընկերներն ազատ են արձակվելու: Նա համաձայնվել է նրա հետ, որ համաներման մասին իշխանությունների որոշումը պայմանավորված է երկրում քաղաքական իրավիճակը բարելավելու ցանկությամբ:

Հայաստանի նախագահի առաջարկի համաձայն համաներման արդյունքում ազատ կարձակվեն 396 դատապարտյալներ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, ներկայացնելով նախագահի առաջարկը համաներման մասին, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հաղորդել է նաև, որ առաջարկի համաձայն 397 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատվելու է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---