27 մայիսի 2011 - 12:40 AMT
Ռաֆիկ Պետրոսյան. Հիմա կառավարության հրաժարականի ժամանակը չէ

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը բացասական է վերաբերվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի փորձերին երկրում ստեղծված ճգնաժամի պատասխանատվությունը հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի կառավարության վրա բարդելու վերաբերյալ: «Տիգրան Սարգսյանն արդեն երեք տարի գլխավորում է կառավարությունը: Կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ոչինչ չի տվել: Իշխող կոալիցիան ՀՀԿ գլխավորությամբ դեմ է հրաժարականին: Մենք բոլորս հասկանում ենք, որ կառավարությունն աշխատում է ոչ այնպես, ինչպես հարկն է և կա նրա աշխատանքը փոխելու խնդիր: Բայց հիմա անվստահության քվե հայտնելու ժամանակը չէ»,- ասել է Պետրոսյանը և հավելել, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտել իր վերաբերմունքը ցանկացած միջոցով:

Իր հերթին «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նշել է, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկել կառավարությանը քաղաքական դրդապատճառներով` ընտրություններին ավելի արմատական դիրքերից գնալու համար: