Արման Մուսինյան. ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում

Արման Մուսինյան. ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի օրակարգում (ՀԱԿ) միայն մեկ հարց է` Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, այդ նպատակով ՀԱԿ-ը գնացել է իշխանությունների հետ քաղաքական երկխոսության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը: «Մենք պատրաստ ենք երկխոսության, եթե ռեժիմը ցանկանա: Եթե ոչ, ապա ժողովուրդը կստիպի կատարել նրա պահանջները»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է մայիսի 31-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, ապա Մուսինյանի խոսքերով, դրա ժամանակ ամփոփվելու են ներկա փուլի արդյունքները և նախանշվելու հաջորդ փուլի ռազմավարությունը: Նա հույս է հայտնել, որ ցույցին ներկա կլինեն Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը:

Արման Մուսինյանը նաև հերքել է ենթադրությունն այն մասին, որ ամռանը քաղաքական ակտիվությունը թուլանալու է: «ՀԱԿ-ն ակտիվ զբաղվում է քաղաքականությամբ տարվա ցանկացած ժամանակ, շաբաթական 7 օր, օրական 24 ժամ»,- ասել է ՀԱԿ մամլո քարտուղարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---