27 մայիսի 2011 - 13:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը, վստահ է հայ փորձագետը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, Դովիլի հայտարարության մեջ նշվում է ղարաբաղյան կարգավորմանը բոլոր կողմերի մասնակցության և խաղաղ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը: Ըստ Բեքարյանի, հայ բանակցողները ազնիվ են հանրության առջև, իսկ ադրբեջանական կողմն երկար ժամանակ «խեղաթյուրված պատկեր» էր ներկայացնում:

«Եթե միջնորդներն իրոք նույնքան վճռական են և միասնական կարգավորման ժամկետների հարցում, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն, անկախ բարդություններից, ստիպված է լինելու կատարել նախօրեին ընդունված հայտարարության դրույթները: Իսկ եթե նա չկատարի, դա շատ կբարդացնի նրա վիճակը»,-ասել է փորձագետը:

ՖՈՏՈՇԱՐՔ