Արմեն Մարտիրոսյանի կարծիքով համաներումը հող է պատրաստում ընտրություններում կեղծիքների համար

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով համաներումը հող է պատրաստում ընտրություններում կեղծիքների համար

PanARMENIAN.Net - Համաներումը հայտարարվել է հող պատրաստելու համար ընտրություններում կեղծիքների համար, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, իշխանությունները ցանկանում են զերծ մնալ միջազգային ճմշումից՝ երկրում «քաղբանտարկյալների առկայության» առումով՝ հասկանալով, որ ճնշում է լինելու կեղծված ընտրությունների պատճառով: «Երկու ճակատով չպայքարելու համար, նրանք համաներում հայտարարեցին»,-ասել է նա: Մարտիրոսյանն ընդգծել է, որ մարտի 1-ի գործով դատապարտվածները պետք է ավելի շուտ ազատ արձակվեին: Նա նշել է նաև, որ նրանք բոլորը դատապարտվել են քաղաքական հայացքների համար և համաներումը չի նշանակում, որ նրանց արդարացնում են:

Մարտիրոսյանը նաև մեկնաբանել է նոր Ընտրական օրենսգիրքը՝ հայտարարելով, որ «Ընտրական օրենսգիրքն անօրինական է»: Ըստ պատգամավորի, նոր օրենսգրքում հաշվի չեն առնվել ընդդիմության առաջարկները, այն ամբողջապես հարմարեցված է իշխանության պահանջներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---