27 մայիսի 2011 - 15:42 AMT
Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգը հիթ է դարձել Թուրքիայում

Հավհաննես Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա գրված երգը հիթ է դարձել Թուրքիայում: Երգը կատարում է թուրքահայ երգչուհի ՍիբիլԲեկթորոսօղլուն:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ երգի տեսահոլովակը չի հեռանում ամենահայտնի թուրքական հեռուստաալիքների էկրաններից: Այն հնչում է խանութներում, Ստամբուլի փողոցներում: Ինչպես ասել է Սիբիլը, նա երազում էր այն մասին, որ տեսահոլովակը ցուցադրվի թուրքական հեռուստատեսությամբ:

«Նամակ» (Namag) տեսահոլովակի ռեժիսորն է հայտնի թուրք կլիպմեյքեր Օզքան Աքսուլարը: