Ընդդիմադիր, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ազատ է արձակվել

Ընդդիմադիր, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - 2008 թվականի դեպքերի առթիվ ձերբակալված հայ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ազատ է արձակվել: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեց Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին և մյուս «քաղբանտարկյալներին», ապա, Մուսինյանի խոսքով, նրանց ազատ արձակելու մասին ինքն առայժմ տեղեկություն չունի:

Միքայելյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից: 2009թ. դեկտեմբերին նա սրտի վիրահատություն տարավ: Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողով դիմեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով:

Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ ներկայացնելով նախագահի առաջարկը` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաղորդել էր, որ համաներմամբ ազատ կարձակվեն 396 բանտարկյալներ, իսկ ակտը կտարածվի 379 հոգու վրա: Ինչպես նախօրեին լրագրողներին հաղորդեց Թովմասյանը, համաներումը տարածվում է մարտի 1-2-ի դեպքերի գործով դատապարտված որոշ անձանց վրա:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

11  27.05.11 - Նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոցից
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---