27 մայիսի 2011 - 16:03 AMT
Քաղաքագետ. Գերտերություններին ձեռնատու չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Հայաստանից ու Ադրբեջանից բացի ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման դեպքում գերտերությունները կզրկվեն տարածաշրջանը ղեկավարելու հնարավորությունից:

Շիրինյանը նշել է նաև, որ կարգավորման հարցում Հայաստանը չպետք է հույսը դնի միջազգային երաշխիքների վրա: «Եթե մենք ցանկանում ենք միջազգային երաշխիքներ ունենալ, ապա մեր երկիրը պետք է շատ հզոր լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ բոլոր հարցերում Հայաստանի հետ հաշվի նստեն: