Nokia-ն շարունակելու է օգտագործել Symbian համակարգը մինչև 2016թ-ը

Nokia-ն շարունակելու է օգտագործել Symbian համակարգը մինչև 2016թ-ը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է CNET լրատվականը, Nokia-ն շարունակելու է օգտագործել Symbian համակարգը մինչև 2016 թվականը։

Nokia-ի գլխավոր տնօրեն Շտեֆան Էլոփի խոսքով, Nokia-ն շարունակում է կատարել ներդրումներ Symbian օպերացիոն համակարգի համար. «Չնայած հիմա երբ մենք անցում ենք կատարում Symbian-ից Windows Phone-ի, միևնույն է, դուք կնկատեք շարունակական ներդրումները»։

Էլոփը հաստատել է, որ Nokia-ն պահպանելու է իր օգտագործողների ծառայությունը և ծրագրերը (apps)՝ որպես Nokia-ի շարունակական աջակցություն Symbian օգտագործողների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---