27 մայիսի 2011 - 18:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սասուն Միքայելյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ՀՀ նախագահին նախկինի պես իր մարտական ընկերն է համարում

Համաներմամբ ազատ արձակված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ իշխանությունների գործողություններն իր հանդեպ սխալ է համարում: «Ես ոչ մի հարցում մեղավոր չեմ»,- ընդգծել է նա: Նախկին պատգամավորի խոսքով, ինքը ծրագրում է շարունակել իր քաղաքական գործունեությունը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) շարքերում:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ նրա վերաբերմունքին, որի հետ նրան նախքան 2008թ. մարտի դեպքերը բարեկամական հարաբերություններ էին կապում, ապա Միքայելյանի խոսքով, այն չի փոխվել: «Իմ և Սերժ Սարգսյանի նկատմամբ, ով եղել է իր մարտական ընկերը, պատասխանեց. «Իմ ու Սերժ Սարգսյանի միջև երբեք սև բծեր չեն լինի: Մենք մարտական ընկերներ ենք եղել, մարտի դաշտում ունեցել ենք մեկ թշնամի»,- նշել է նա: Միքայելյանն ավելացրել է, որ քաղաքական հարցերում իրենք չկարողացան կողմնորոշվել և համագործակցել:

Միքայելյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից: 2009թ. դեկտեմբերին նա սրտի վիրահատություն տարավ: Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողով դիմեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով:

Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ ներկայացնելով նախագահի առաջարկը` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաղորդել էր, որ համաներմամբ ազատ կարձակվեն 396 բանտարկյալներ, իսկ ակտը կտարածվի 379 հոգու վրա: Ինչպես նախօրեին լրագրողներին հաղորդեց Թովմասյանը, համաներումը տարածվում է մարտի 1-2-ի դեպքերի գործով դատապարտված որոշ անձանց վրա:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

ՖՈՏՈՇԱՐՔ