Մայիսի 27-ին` 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 82 դատապարտյալներ

Մայիսի 27-ին` 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 82 դատապարտյալներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2011թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 27-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 82 դատապարտյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ են արձավել 28 դատապարտյալներ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 23, «Դատապարտյալների հիվանդանոցից»` 14, «Սևան» ՔԿՀ-ից` 15 և մեկական դատապարտյալ «Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ-ներից:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---