Մայիսի 27-ին` 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 197 դատապարտյալներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2011թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 27-ին` ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 197 դատապարտյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ են արձակվել 28 դատապարտյալներ, «Էրեբունիից»` 16, «Վարդաշենից» ՔԿՀ-ից` 25, «Դատապարտյալների հիվանդանոցից»` 14, «Արթիկիս»` 33, «Վանաձորից»` 8, «Սևանից»` 21, «Աբովյանից»` 1, «Գորիսից»` 11 և «Կոշ» ՔԿՀ-ից` 41:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---