28 մայիսի 2011 - 11:13 AMT
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին 52 մլն եվրո եկամուտ կբերի

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը կարող է զգալի տնտեսական ազդեցություն ունենալ Լոնդոնի համար: Սպասվում է, որ այդ իրադարձությունը բրիտանական մայրաքաղաքին ավելի քան 52 մլն եվրո եկամուտ կբերի: «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպմանը Լոնդոն կժամանեն ավելի քան 110 հազ. երկրպագուներ ամբողջ աշխարհից, հաղորդում է championat.ru-ն:

Բացի անմիջականորեն հանդիպման անցկացման հետ կապված կարճաժամկետ կոմերցիոն հնարավորություններից, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին արժանի տնտեսական ժառանգություն կբերի զբոսաշրջության և հովանավորչական նախագծերի աճի տեսքով:

Քանի որ այսօր Լոնդոնին գամված է ողջ Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական մայրաքաղաքը զգալի տնտեսական արդյունք կստանա նաև էլեկտրոնային և տպագիր գովազդի, հեռահաղորդակցության և նոր մեդիածառայությունների գործարկման աճած ծավալների տեսքով:

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին «Ուեմբլի» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին 52 մլն եվրո եկամուտ կբերի