Flickr-ը կպահպանի նկարները ևս 90 օր ջնջելուց հետո

Flickr-ը կպահպանի նկարները ևս 90 օր ջնջելուց հետո

PanARMENIAN.Net - Flickr-ը փոփոխություն է կատարել և թարմացրել է իր տվյալների քաղաքականությունը։ Այժմ, երբ օգտագործողը ջնջում է իր ցանկացած նկարը, վերջինս ջնջվելուց հետո պահպանվում է ևս 90 օր։ Այս մասին տեղեկացնում է Geek.com-ը։

Բազմաթիվ Flickr օգտագործողներ նկարները ջնջելուց հետո զղջում են, որ ջնջել են և ցանկանում են վերականգնել։ Այս նոր թարմացումը պահպանում է նաև նկարի տակ թողնված մեկնաբանությունները։

Այնուամենայնիվ, պահպանված նկարները տեսանելի կլինեն միայն օգտագործողի համար և ոչ հանրային։ Flickr-ը դրանք կպահպանի իր սերվերների վրա այն դեպքերի համար, եթե օգտագործողը ցանկանա վերականգնել դրանք։ Երեք ամսվա ընթացքում՝

90 օր անց, եթե օգտագործողը չի ցանկացել դրանք վերականգնել, Flickr-ը ավտոմատ ջնջում է դրանք։ Flickr նկարների host անող կայք։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---