Բախումների արդյունքում Ստամբուլում վիրավորվել է մեկ ոստիկան, 10 ուսանող ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ուսանողների միջև: Ոստիկանությունը կիրառել է ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ: Ուսանողները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Թուրքական համալսարանների ավելի քան հազար ուսանողներ հանրահավաք էին անցկացրել բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիայի դեմ և անվճար սովորելու հնարավորության պահպանման համար: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարության, անկարգությունների արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան: Տասը ուսանող է ձերբակալվել, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---