28 մայիսի 2011 - 15:20 AMT
Երևանում է ընթանում է կարատեի Հայաստանի 23-րդ առաջնությունը

Մայիսի 28-29-ը Երևանում «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենում պատանիների և երիտասարդների շարքում կարատեի Հայաստանի 23-րդ առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 200 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:

Մայիսի 28-ին ելույթ են ունեցել 14-21 տարեկան կարատեիստները, վաղը մրցելու են 8-13 տարեկան մարզիկները:

«Առաջնության նպատակն է Հայաստանում քարոզել կարատե, միավորել մարզիկներին հայրենասիրության գաղափարի շուրջ, բացահայտել ուժեղագույն մարզիկներին, որոնք համալրելու են Հայաստանի հավաքականների կազմը և հանդես են գալու տարբեր միջազգային մրցաշարերում»,- PanARMENIAN.Net_ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գայան Գաբրիելյանը: