Լոնդոնում կցուցադրվի Սերժ Թանկյանի «Elect the Dead Symphony» համերգային ֆիլմը

Լոնդոնում կցուցադրվի Սերժ Թանկյանի «Elect the Dead Symphony» համերգային  ֆիլմը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Լոնդոնի Khalili Lecture Theatre-ում կայանալու է Սերժ Թանկյանի և Օքլենդի ֆիլhարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Elect the Dead Symphony» համերգային ֆիլմի ցուցադրությունը: Համերգը կազմակերպվել է Լոնդոնի Music of Armenia ընկերության կողմից: Ինչպես նշված է ընկերության կայքում, ընկերությունը խաղարկում է ցուցադրության երկու տոմս, որը կարելի է ստանալ պատասխանելով միայն մեկ հարցի:

2009թ. մարտին հայազգի հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր Elect the Dead («Ընտրեք մեռյալներին») առաջին ձայնասկավառակը։ Համերգային ձայնագրություններն այժմ ֆիլմի տարբերակով ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում: Elect the Dead Symphony ալբոմը լույս է տեսել 2009 թ-ի մարտի 16-ին, որի ձայնագրման ժամանակ նախկին մենակատար Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է երգեր Elect the death ալբոմից: Համերգի ձայնագրությունից բացի սկավառակում ձայնագրվել է նաեւ երկու բոնուս-թրեկ` Թանկյանի եւ նվագախմբի անդամների ձայնագրությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---