ԵԱՀԿ. Քաղբանտարկյալներին ազատ արձակելը նոր էջ է բացում իշխանությունների և ընդդիմության երկխոսության մեջ

ԵԱՀԿ. Քաղբանտարկյալներին ազատ արձակելը նոր էջ է բացում իշխանությունների և ընդդիմության երկխոսության մեջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը ողջունել է Հայաստանում համաներումը, որի հիման վրա ազատ են արձակվել 2008-ի մարտյան դեպքերոց դապատարտված անձինք: «Ես ողջունում եմ այդ որոշումը, որը նոր էջ է բացում իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության մեջ: Երկրի իշխանությունները շատ կարևոր քայլ են կատարել»,- ասել է Աժուբալիսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն և նրա միջազգային գործընկերները մշտապես կոչ են արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին որպես բարի կամքի քաղաքական ժեստ:

«Հանրահավաքների ազատության ապահովումը ԵԱՀԿ անդամ-երկրների հիմնական պարտականությունն է, մենք հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են կատարել այդ պարտավորությունները նաև հետագայում»,- ասել է Աժուբալիսը:

Նախագահի համաներման վերաբերյալ առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
11  27.05.11 - Նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոցից
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---